Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ազատությու՛ն Արմեն Աշոտյանին, ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին

Ազատությու՛ն Արմեն Աշոտյանին, ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին
23.08.2024 | 10:40

Արմեն Աշոտյանն արդեն 1,2 տարի է անազատության մեջ է: Հայաստանում քիչ մարդ կգտնես, ով Արմենին քաղաքական բանտարկյալ չի համարում:

Նույնիսկ իշխանության ներսում շատերը համոզված են, որ Աշոտյանը նստած է մեկ պատճառով` այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը:

Օրենք, օրինականություն, սահմանադրությունն այստեղ գլոբալ բացակայում են. կա իշխանության վախ, ներքին սարսափ առ այն, որ քաղաքական առումով Արմենը խնդիր է իշխանության համար և բոլոր միջոցները պետք է ձեռնարկել նրան երկար բանտում պահելու համար:

Վաղուց Աշոտյանի գործով դատավարությունը վերածվել է ֆորմալ պրոցեսի, որտեղ կան նշանակված դերասաններ ամենատարբեր պաշտոններում և ամենատարբեր հանձնարարություններով:

Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է, որը տարբեր առիթներով վերջինս «ճպցնում» է իշխանության տարբեր պատասխանատուների երեսին` հստակ գիտակցելով, որ դա իրեն ավելի երկար է պահելու անազատության մեջ:

Ազատությու՛ն Արմեն Աշոտյանին, ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8083

Մեկնաբանություններ